Search

Սոնա Բեզիրգանյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Անապատի մարդը

Ընդարձակ հողամասի մի անկյունում, թեև քամի չկար, ու օդը անշարժ էր ճիշտ այնքան, ինչքան քաղաքի ծանր ու պատկառելի արձանները, այգու ամենամեծ խնձորենու ճյուղերը հանկարծ ցնցվեցին։ Այդ խիտ ու կանաչ մոլորակից դուրս թռավ 12-13 տարեկան մի տղա՝ շեկ, խառնված գանգուրներով ու ոգևորությունից փայլող աչքերով։ Մի խորհրդավոր հպարտությամբ նա շորերից թափ տվեց փոշին ու վազեց դեպի իրենց տան ետնամասը, որտեղից, ամեն առավոտվա պես, պիտի սկսվեին նոր օրն ու նոր արկածները։ Continue reading “Անապատի մարդը”

Featured post

Վերջին նետը

Արմենի գրպանում աղմկոտ շարժվեց բանալիների խուրձը։ Ապա, մթության մեջ շոշափելով, այդ խրձից նա առանձնացրեց մի բանալի ու կողպեքի մեջ անփութորեն շուռումուռ տալուց հետո, ուսով հրեց հին ու անհրապույր դուռը։ Վերջինս, ասես զայրանալով իր այցելուի կոպտությունից, մնաց փակ։ Continue reading “Վերջին նետը”

Featured post

Կանաչածիրի նետը

Նետաձգություն

-Ես լավ նետաձիգ եմ։ Տարիներ առաջ նետաձգությունն իմ տարերքն էր, իմ առանձին աշխարհը։ Իմ կյանքում ես շատ մեծ տեղ էի հատկացրել այդ աշխարհին, որովհետև այնտեղ կարողանում էի մոռանալ իրականությունն ու մարդկանց համար միայն սպորտաձև համարվող երևույթը կապել իմ երազանքների ու զգացմունքների հետ։ Ցավոք, ժամանակի ընթացքում իրական կյանքից եկող ճնշումն ու պարտադրանքը ավելի ու ավելի շատացան։ Այդ արտաքին աշխարհը, անհասկանալի պահանջներով պահանջատեր մարդիկ և ժամանակ կոչվող անհոգի երևույթը ինձ ստիպեցին հաշվի նստել իրենց կանոնների հետ և ինչ֊որ տեղ փոխեցին նաև իմ պատկերացումները երազանքների մասին։ Continue reading “Կանաչածիրի նետը”

Featured post

Խնդիրը ոչ թե ճանապարհի, այլ ճանապարհորդի մեջ է

Արդյոք ի՞նչ է պետք, որպեսզի Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր․․․ Continue reading “Խնդիրը ոչ թե ճանապարհի, այլ ճանապարհորդի մեջ է”

Featured post

Ապրելու եմ

Այսօր դու ինձ խփեցիր ու գցեցիր։ Գուցե անարդար էիր ու անօրեն, անխիղճ ու անմարդկային, գուցե փոքրոգի էիր ու անիրավ․․․ Բայց եթե վաղը ես նորից վեր չկենամ, ապա դրա միակ մեղավորը կլինեմ ես ինքս․․․ Continue reading “Ապրելու եմ”

Featured post

Արևմտաեվրոպական դասական երաժշտության պատմություն

Ներածություն

    Այստեղ ներկայացրել եմ իմ հետազոտական և վերլուծական աշխատանքը արևմտաեվրոպական դասական երաժշտության պատմության վերաբերյալ։ Դասական երաժշտությունը երաժշտական ոճ է՝ ձևավորված Եվրոպայի եկեղեցական և աշխարհիկ երաժշտությունից 9-րդ դարից մինչև մեր ժամանակներն ընկած ժամանակաշրջանում։ Այս ուղղության կենտրոնական դրույթները հստակեցվել են 1550 թ. մինչև 1900 թ. ընկած ժամանակահատվածում։ Ընտրել եմ այս թեման, քանի որ այժմյան հայ հասարակությունը շատ մակերեսային պատկերացումներ և գիտելիքներ ունի դասական երաժշտության վերաբերյալ։ Մարդկանց մի զգալի մասի համար այս երաժշտությունը մի անհետաքրքիր, խրթին և նեղ մասնագիտական աշխարհ է` ձանձրալի ու անհամատեղելի իրենց հետ։ Չեմ առարկում, սովորաբար հարգանքով են վերաբերվում, բայց արդյո՞ք այդպիսի հարգանքը որևէ արժեք ունի, երբ ամեն կերպ խուսափում ու իրենց հեռու են պահում այդ երաժշտությունից՝ այն համարելով ուրիշ աշխարհից և ուրիշների համար… Continue reading “Արևմտաեվրոպական դասական երաժշտության պատմություն”

Հայկական հարցը մեր օրերում

Ներածություն

Հայկական հարցը Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի անվանումն է դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։ Continue reading “Հայկական հարցը մեր օրերում”

Այցելություն Վենետիկի Սուրբ Ղազար կղզի

Ամիսներ առաջ՝ ամռանը, եղբորս ու հայրիկիս հետ ուղևորվել էինք Եվրոպա: Չնայած նրան, որ այդ ճամփորդությունը կյանքիս ամենալավ հիշողություններից է, վերադարձից հետո, բացի ընդհանուր նկարագրից, գրեթե ոչինչ նրա մասին չեմ պատմել, անգամ՝ ընտանիքիս անդամներին: Բաներ կան, որ ուզում եմ ինձ պահել ու, ինքս ինձ հետ մենակ եղած ժամանակ, հիշել ու վերապրել այդ զգացմունքները՝ որպես իմ ու սրտիս գաղտնիքը: Այնուամենայնիվ, վերջին օրերում դպրոցում Մխիթար Սեբաստացու օրերի հետ կապված տարբեր քննարկումների ու ուսումնասիրությունների արդյունքում ցանկություն առաջացավ վերադառնալ մեր ճամփորդության ամենահիշարժան դրվագներից մեկին՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի կատարած այցելությանը:   Continue reading “Այցելություն Վենետիկի Սուրբ Ղազար կղզի”

«Մեր» մոլորակը

Փողոցը վերջացավ: Նայեցի հեռացող ավտոբուսի հետևից ու ինքս ինձ հարցրեցի՝ ինչու՞ եմ մի կանգառ շուտ իջել: «Ինձ»-ը պատասխանեց, որ ուզում է քայլել, «ինքս»-ը խիստ նկատեց, որ տանը շատ դաս ունեմ, «ինձ»-ը մեղավոր նայեց նրան: Հետո, քանի որ «ինքս»-ը ուրիշ մարդ չէ, այլ «ինքս ինձ»-ի մի կեսը, մեծահոգաբար փոխեց թեման, ու քայլեցինք: Continue reading “«Մեր» մոլորակը”

Հպարտություն և նախապաշարմունք

«Հպարտություն և նախապաշարմունք»-ը անգլիացի գրող Ջեյն Օսթինի հեղինակած նովելն է։ Առաջին անգամ հրատարակվել է 1813 թվականին։ Continue reading “Հպարտություն և նախապաշարմունք”

8-րդ դաշնամուրային սոնատ (Բեթհովեն)

Լյուդվիգ վան Բեթհովենի 8-րդ դաշնամուրային սոնատը, դո մինոր, օպ․ 13։ Հայտնի է որպես Պաթետիկ սոնատ, գրվել է 1798 թվականին, երբ կոմպոզիտորը 27 տարեկան էր, և հրատարակվել է 1799-ին։ Այն մնացել է նրա ամենահայտնի ստեղծագործություններից։ Բեթհովենը այս գործը նվիրել է իր ընկեր Կարլ վոն Լիխնովսկուն։ Չնայած, որ այն հայտնի է որպես Բեթհովենի այն քիչ գործերից, որոնք անվանվել են հենց նրա կողմից, իրականում այն անվանվել է Մեծ պաթետիկ սոնատ (Բեթհովենի հավանությամբ) նրա հրատակողի կողմից, ով շատ տպավորված էր սոնատի ողբերգական հնչողությամբ։
Ականավոր երաժշտագետները բանավիճում են, թե արդյոք Պաթետիկը գրելիս Բեթհովենը ներշնչվել է Մոցարտի K. 547 դաշնամուրային սոնատից, քանի որ երկու ստեղծագործություններն էլ գրված են դո մինոր տոնայնության մեջ և ունեն միմյանց շատ նման 3 շարժումներ։ Continue reading “8-րդ դաշնամուրային սոնատ (Բեթհովեն)”

Moment of Glory

Moment of Glory-ն գերմանական ռոք խումբ Scorpions-ի ալբոմներից է։ Այն ձայնագրվել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և թողարկվել է 2000 թվականին։ Ալբոմը ներառում է վերամշակված երգեր խմբի երգացանկից, ինչպես նաև դասական ընդմիջումներ, մեկ երգի cover կատարում և նոր սինգլ` Moment of Glory: Ի սկզբանե, անգլիացի կոմպոզիտոր Էնդրյու Փաուելին խնդրել էին տրամադրել նոր մշակումներ, իսկ Մայքլ Կամենը նշանակված էր նվագախմբային գործերի համար։ Այն բանից հետո, երբ վերջինը հրաժարվեց աշխատանքից՝ Metallica-ի հետ նրանց S&M ալբոմի վրա աշխատելու համար, վերջապես ավստրիացի գործիքավորող և դիրիժոր Քրիստիան Կոլոնովիցը ապացուցեց, որ կարող է հիանալի համագործակցություն ստեղծել խմբի հետ։ Continue reading “Moment of Glory”

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑